ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - 2012

ՆՈՅԵՄԲԵՐ 2012

investment-guide-news

«Գլոբալ Էս Փի Սի»-ն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (USAID/EDMC) ծրագրի շրջանակներում մշակել է «Ներդրումային Ուղեցույց • Հայաստան 2013» ռուսերեն լեզվով՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համար։ Այն նախատեսված է օտարերկրյա ներդրողներին՝ Հայաստանում բիզնես ծավալելու հարցերում ուղղորդելու համար՝ տրամադրելով օգտակար տեղեկատվություն Հայաստանի բիզնեսի կարգավորման դաշտի, ներդրումային միջավայրի, արդյունաբերության, մաքսային համակարգի և այլնի մասին։

Այն կարող է օգտագործվել ներդրողների համար որպես ձեռնարկ՝ նոր բիզնես հնարավորություններ բացահայտելու, ճիշտ և արդյունավետ որոշումներ կայացնելու և Հայաստանում բիզնես վարելու համար։


ՀՈԿՏԵՄԲԵՐ 2012

investment-guide-news

«Գլոբալ Էս Փի Սի»-ն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (USAID/EDMC) ծրագրի շրջանակներում մշակել է «Ներդրումային Ուղեցույց • Հայաստան 2013» անգլերեն լեզվով՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համար։ Այն նախատեսված է օտարերկրյա ներդրողներին՝ Հայաստանում բիզնես ծավալելու հարցերում ուղղորդելու համար՝ տրամադրելով օգտակար տեղեկատվություն Հայաստանի բիզնեսի կարգավորման դաշտի, ներդրումային միջավայրի, արդյունաբերության, մաքսային համակարգի և այլնի մասին։

Այն կարող է օգտագործվել ներդրողների համար որպես ձեռնարկ՝ նոր բիզնես հնարավորություններ բացահայտելու, ճիշտ և արդյունավետ որոշումներ կայացնելու և Հայաստանում բիզնես վարելու համար։

 


ՍԵՊՏԵՄԲԵՐ 2012

fez-news

Գլոբալ Էս Փի Սի-ն ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ թողարկել է «Ազատ տնտեսական գոտիները Հայաստանի Հանրապետությունում» տեղեկատվական ձեռնարկը՝ անգլերեն և ռուսերեն լեզուներով: Ձեռնարկը ներկայացնում է տեղեկատվություն Հայաստանի Ազատ տնտեսական գոտիների կազմակերպման, շահագործման և գործող ԱՏԳ-ի պայմանների վերաբերյալ, ինչպես նաև Ազատ տնտեսական գոտիներին առնչվող ՀՀ օրենսդրությունը: Ձեռնարկը արժանացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատասխան պատասխանատուների դրական գնահատականների:

 


Հուլիս 2012

logo-grindex

Գլոբալ Էս Փի Սի-ն մատուցել է մի շարք իրավաբանական բնույթի ծառայություններ և փաստաբանական օժանդակություն դեղամիջոցների արտադրությամբ զբաղվող լատվիական «Գրինդեքս» ընկերությանը։ Մատուցված ծառայությունների փաթեթում մեր ընկերությունը իրականացրել է նշված կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության գրանցման, լիցենզիաների ձեռքբերմանն ուղղված գործընթացների ամբողջական իրավաբանական ուղեկցություն, մասնավորապես՝ ներկայացուցչություն ՀՀ պետական և ոչ պետական մարմիններում, բանակցությունների վարում, դիմումների կազմում և ներկայացում լիազորված պետական մարմիններ:

 

 


Հուլիս 2012

july-4-USA-embassy

Հուլիսի 4-ը Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության օրն է։ Հերթական անգամ Անկախության օրը նշվեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը։ Հանդիսությունը հովանավորող կազմակերպությունների թվում էր «Գլոբալ ԷՍ Փի Սի» ընկերությունը։ Բացման խոսք ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը։ Շնորհավորական խոսքով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը։ Մշակութային հատվածում ելույթ ունեցավ ԱՄՆ-ից ժամանած ջազ-բենդը։ Տոնը եզրափակվեց հրավառությամբ։

 

 


ԱՊՐԻԼ 2012

pharma-armenia-expo-logo

Գլոբալ Էս Փի Սի ընկերությունն իր ծառայություններն է մատուցել Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությանը։ Ընկերության կողմից իրականացվել են www.pharma-expo.am կայքի պատրաստումն ու ձևավորումը։ Կայքն այցելուներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալ ԴԱՆ միության կողմից կազմակերպվող «Ֆարմա-Արմենիա Էքսպո» ամենամյա դեղագործական մասնագիտացված ցուցահանդեսին։ Կայքում տեղադրված լուսանկարների շարքը տեսանելի է դարձնում ցուցահանդեսի ընթացքն ու բովանդակությունը։
Գրանցվելով՝ կայքի այցելուները մշտապես կարող են տեղեկացված լինել ԴԱՆ Միության կողմից ապագայում կազմակերպվելիք ցուցահանդեսների, սպասվող նորությունների վերաբերյալ։

 


ՓԵՏՐՎԱՐ 2012

wto logo_b

Գլոբալ Էս Փի Սի ընկերության կողմից www.wto.am կայքի պատրաստման և ձևավորման աշխատանքներն ավարտվել են։

Գլոբալ Էս Փի Սի-ն, ձգտելով նպաստել համաշխարհային առևտրի կանոների ներդրմանը և անվերապահ կիրարկմանը Հայաստանում, սույն կայքի միջոցով ոչ միայն առաջարկում է ծանոթանալ ԱՀԿ շրջանակներում ընթացող զարգացումներին, այլև ներկայացնում է Հայաստանի տնտեսական դաշտի վերջին փոփոխությունները և ընկերության կողմից կատարված աշխատանքները։

Գլոբալ Էս Փի Սի-ն գործընկերներին մատուցում է նաև մասնագիտացված ծառայություններ ԱՀԿ համաձայնագրերի դրույթների մեկնաբանման վերաբերյալ, աջակցում կազմակերպություններին ծագած խնդիրները ԱՀԿ համաձայնագրերի շրջանակներում լուծելու հարցում՝ անհրաժեշտության դեպքում պատրաստ լինելով ներգրավվել ԱՀԿ ներքո գործող վեճերի կարգավորման գործընթացում, ինչպես նաև տրամադրում է մանրամասն տեղեկատվություն Հայաստանի և ԱՀԿ այլ անդամ երկրների արտահանման և ներմուծման ընթացակարգերի, առևտրի և ծառայությունների կարգավորումների և մտավոր սեփականության պահպանմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ։

 

ԳԼՈԲԱԼ ԷՍ ՓԻ ՍԻԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

ՄԵՆՔ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ԵՆՔ

iso9001

ISO 9001:2008