ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գլոբալ Էս Փի Սի-ի աշխատանքային փորձը իրավամբ համարվում է լավագույններից մեկը Հայաստանում: Իրավունքի բնագավառում մեր լուծումները հիմնվում են մեր մասնագետների գիտելիքների, սեփական փորձի և մեթոդոլոգիայի վրա: Մեր գործնական խորհուրդները հնարավորություն կտան լուծել առանձին կամ համալիր խնդիրներ հետևյալ ոլորտներում`
Կորպորատիվ իրավունք
Պայմանագրային իրավունք
Միջազգային մասնավոր իրավունք
Միջազգային հանրային իրավունք
Հարկային իրավունք
Աշխատանքային իրավունք
Աշխատանքային պայմանագրեր
Վարչական իրավունք
Ապահովագրական իրավունք
Արժեթղթերի շուկա
Ներդրումային գործունեություն
Մտավոր սեփականության իրավական պաշտպանություն
Արտաքին տնտեսական գործունեություն
Օտարերկրյա ներդրումներ
Անվճարունակություն (սնանկություն)
Անշարժ գույք
Սեփականաշնորհում
Հաճախորդների շահերի ներկայացում դատարանում և միջնորդ դատարանում` տնտեսական վեճերի լուծման գործընթացում
Միջազգային առևտրային արբիտրաժում, այդ թվում այլ պետություններում հաճախորդների ներկայացում և նրանց շահերի պաշտպանություն արտաքին տնտեսական գործունեության ընթացքում ծագող վեճերի լուծման գործընթացում
Հաճախորդի պաշտպանություն քրեական դատավարությունում` տնտեսական գործունեության ոլորտի գործերով
Գլոբալ Էս Փի Սի-ն վարում է ճկուն քաղաքականություն և հնարավորություն է ընձեռում Ձեզ օգտվել իր ծառայությունների ինչպես փաթեթային տարբերակից, որի շրջանակներում Ձեզ կտրամադրվեն պայմանագրով նախատեսված ծառայություններ` աբոնենտային վճարման դիմաց, այնպես էլ վերոնշյալ այլ ծառայություններից: Ծառայությունների փաթեթային տարբերակից օգտվելու դեպքում Գլոբալ Էս Փի Սի-ն Ձեզ կտրամադրի զգալի զեղչեր` փաթեթից դուրս մատուցվող ցանկացած այլ ծառայության համար: