ԲԻԶՆԵՍ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում տնտեսությունը գտնվում է ձևավորման, փոփոխման և զարգացման փուլում: Շուկայում մրցակցության կանոնները ձեռնարկություններից պահանջում են բիզնեսի ռազմավարության վերանայում, կառուցվածքի վերակազմակերպում և ռիսկերի արդյունավետ կառավարում:
Գլոբալ Էս Փի Սի-ի բիզնես-խորհրդատուները բարձրակարգ մասնագետներ են ծառայությունների մատուցման հետևյալ ոլորտներում.
- Բիզնես խորհրդատվություն
- Բիզնես ռիսկերի գնահատում
- Տեղեկատվական տեխնոլոգիաներ և համակարգչային անվտանգություն
- Անշարժ գույքի վերաբերյալ խորհրդատվություն
- Հարկային խորհրդատվություն
- Գործարքների ուղեկցում և խորհրդատվություն
Խորհրդատվական ծառայությունների մատուցման մեր մոտեցումը չի սահմանափակվում միայն կազմակերպությունների արդյունավետ գործունեության ռազմավարության մշակմամբ: Մենք նպատակ ենք հետապնդում նաև հասնել մեր հաճախորդի գործունեության առավելագույն արդյունավետությանը և ուղեկցել նրան բարեփոխումների ողջ ճանապարհին:
Արագընթաց աճ
- Կազմակերպագործառութային կառույցների վերամոդելավորում (Կորպորատիվ կենտրոնի կազմակերպում, գործառույթների կենտրոնացում, տիպային ստորաբաժանման կազմակերպական կառույցների ունիֆիկացում)
- Ձեռնարկության բիզնես գործընթացների վերակառուցում
- Բյուջետավորման համակարգի ներդրում
- Ձեռնարկության շրջանառու կապիտալի կառավարման գործընթացների կատարելագործում:
Աճող մրցակցության պայմաններում մրցակցային առավելության պահպանում և ուժեղացում
- Արդյունավետության առանցքային ցուցանիշների մշակում և ներդրում
- Ձեռնարկության գործառնական ռազմավարության վերանայում
- Գործառութաարժութային վերլուծության ներդրում
- Կառավարչական հաշվառման համակարգերի կատարելագործում
- Գնման և տարածման համակարգերի բարելավում:
ԲԻԶՆԵՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
Անշարժ գույքի բիզնես խնդիրների լուծումը պահանջում է իրազեկություն իրավաբանության, հարկային և ֆինանսների ոլորտներում, ինչպես նաև ֆինանսական վերլուծության բարձր հմտություն` ի լրումն անշարժ գույքի շուկայում աշխատանքային փորձի: Գլոբալ Էս Փի Սի-ն խորհրդատվական կազմակերպություն է, որտեղ միավորված են վերը նշված բոլոր ռեսուրսները:
Մեր մոտեցումը տարբերվում է բազմապրոֆիլությամբ, քանի որ նախագծի մշակման աշխատանքներին են ներգրավվում ոչ միայն անշարժ գույքի հարցերով մասնագետներ, այլև հաշվապահական հաշվառման, հարկային և կորպորատիվ ֆինանսների մասնագետներ:
- Անշարժ գույքի գնահատում և շուկայի հետազոտություն
- Անշարժ գույքի հետ գործառնությունների ռազմավարության մշակում
- Նախագծերի տեխնիկատնտեսական հիմնավորում
- Անշարժ գույքի հետ գործառնությունների ֆինանսավորում
- Ներքին շուկայում ուսումնասիրությունների իրականացում, օբյեկտիվ և ամբողջական տեղեկատվության տրամադրում առևտրային գործունեության որոշակի ուղղություններում ներդրումային միջավայրի վերաբերյալ
- Հայաստանի Հանրապետության տարածքում գործող օրենսդրության պահանջներին համապատասխան գործարար բանակցություններին անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում
- Ձեր ներդրումային ծրագրերում իրավաբանական լիարժեք աջակցություն
- Նվազագույն հարկային և ներկայացուցչական ծախսեր:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նոր ծառայությունների և տեխնոլոգիաների ի հայտ գալը, գլոբալացման և կոնսոլիդացման աճի հետ համատեղ, փոխում են բանկային և ֆինանսական սեկտորի պատկերը: Գլոբալ Էս Փի Սի-ն մասնագիտացված է ֆինանսական սեկտորի հետևյալ հատվածների սպասարկմամբ.
- Առևտրային բանկեր,
- Ներդրումային բանկեր, ֆոնդեր և ձեռնարկություններ,
- Ապահովագրական ձեռնարկություններ,
- Ակտիվների կառավարման ձեռնարկություններ,
Գլոբալ Էս Փի Սի-ի մասնագետները ֆինանսական պրոդուկտների (Financial products) բարդացման պայմաններում օգնում են հաճախորդներին գտնել ճիշտ լուծումներ՝ գլոբալացման և կոնսոլիդացման, ռիսկերի կառավարման, բիզնես գործընթացների վերակազմակերպման և մարքեթինգային ռազմավարության նոր տարբերակների առաջարկման, ինչպես նաև նոր պրոդուկտների մշակման հարցերով:
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԻԶՆԵՍ-ՌԻՍԿԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ
Գլոբալ Էս Փի Սի-ն օգնում է բարձրացնել ձեռնարկության ընդհանուր արդյունավետությունը և դրա արժեքը բաժնետերերի և սեփականատերերի համար` տրամադրելով լուծումներ և մատուցելով ծառայություններ հետևյալ ոլորտներում.
- Ձեռնարկության ռիսկերի կառավարում
- Ձեռնարկության ռիսկերի մոդելավորում, ռիսկերի բացահայտում և գնահատում
- Ներքին վերահսկողության համակարգերի վերաբերյալ խորհրդատվություն
- Ներքին վերահսկողության համակարգի մշակում, գործառնական գործունեության համապատասխան նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողություն
Մեր մասնագետները հաճախորդներին օգնում են նաև գնահատել, վերահսկել և բարելավել հարկային գործընթացները և հարկային ռիսկերի կառավարման մեխանիզմները` մշակելով լավագույն լուծումներ, որոնք բավարարում են յուրահատուկ պահանջների:
ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՈՒՂԵԿՑՈՒՄ ԵՎ ԱՋԱԿՑՈՒՄ
Յուրաքանչյուր գործարքի արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ են տվյալ գործարքի իրականացման ընթացքում տարբեր ռիսկերի և գործոնների մանրակրկիտ վերահսկողություն և կոորդինացում: Լինի առք թե վաճառք, գործարքի ուղեկցման մեր մասնագետները Ձեզ կօգնեն գտնել լավագույն տարբերակը, վարել բանակցություններ, մշակել սխեմաներ և ապահովել գործարքի և Ձեր բիզնեսի ռազմավարությունների միջև ներդաշնակ կապը:
Մեր ծառայությունները ներառում են`
- Ձեռք բերվող ձեռնարկության համալիր ստուգում
- Համաձայնեցված ընթացակարգերի իրականացում
- Նախավաճառքային փորձաքննություն
- Կանխատեսումների նախապատրաստում
- Բանակցությունների իրականացման աջակցություն
- Առուվաճառքի պայմանագրերի ֆինանսական վերլուծություն:
ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՖԻՆԱՆՍՆԵՐ
Մեր աշխատակիցները ընդարձակ փորձ ունեն միաձուլման և ձեռքբերման, ֆինանսական նախագծման, փոխառնված ֆինանսավորման ներգրավմամբ ձեռնարկությունների ձեռքբերման, ինչպես նաև գործարքների այլ տեսակների բնագավառներում:
- Միաձուլում և ձեռքբերում
- Ֆինանսական մոդելավորում
- Ձեռնարկությունների վերակառուցակարգում: