ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - 2011

pharma-armenia

Նոյեմբեր 2011

Գլոբալ Էս Փի Սի-ն ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության, ՀՀ առողջապահության և էկոնոմիկայի նախարարությունների կողմից կազմակերպված «4-րդ միջազգային դեղագործության մրցունակության համաժողով»-ի նախապատրաստական աշխատանքներին։

Ընկերության կողմից մատուցվող ծառայությունները այլոց թվում ներառել են միջոցառման ապրանքանշանի, օրակարգի մշակումը, գովազդային նյութերով ապահովումը, էլեկտրոնային կայք պատրաստումը, ինչպես նաև համաժողովի ուղիղ հեռարձակման ապահովման համար անհրաժեշտ աշխատանքները։ Համաժողովին հրավիրվել են մասնակցելու ավելի քան 400 դեղ արտադրողներ, առաջատար ներմուծող ընկերություններ, լաբորատորիաներ, բժիշկներ աշխարհի տարբեր երկրներից, պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։


EDMC

Հոկտեմբեր 2011

Գլոբալ Էս Փի Սի ընկերությունը հպարտ է, որ հանդիսանում է Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակություն ծրագիրն իրականացնող միջազգային թիմի մաս։

Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (ՏԶՇՄ) ծրագիրը USAID-ի կողմից ֆինանսավորվող նախագիծ է, որն իրագործվելու է միջազգային ու հայկական խորհրդատվական ընկերությունների համատեղ գործունեության շնորհիվ՝ Պրագմա կորպորացիայի գլխավորությամբ։ Ծրագիրը հաջող իրականացումը երաշխավորված է Պրագմա կորպորացիայի, Shore Bank International, Sibley Associates, Small Enterprise Assistance Fund (SEAF), Տնտեսական և ձեռնարկատիրական զարգացման կենտրոնի (CEED), Գյուղատնտեսական զարգացման ասոցիացիայի (AIRD) միջազգային փորձագետների և Գլոբալ Էս Փի Սի ու Գրանդ Թորնթոն ԱՄԻՕ ընկերությունների հայ փորձագետների խորը գիտելիքների և փորձառության շնորհիվ։


med_inov

Սեպտեմբեր 2011

Գլոբալ Էս Փի Սի-ն մատուցել է  մի շարք մարքեթինգային ծառայություններ բժշկական սարքավորումների վաճառքով զբաղվող  ամերիկյան «Մեդիքլ Իննովեյշն» ընկերությանը։ Ընկերության համար Գլոբալ Էս Փի Սի-ն կատարել է www.medicalinovation.com կայքի մշակման աշխատանքները։  Պատրաստել է նշանաբանը և պատկերանշանը։ Ընկերության համար նախագծել է կորպորատիվ գույները և ոճը։


imf-logo

Օգոստոս 2011

Գլոբալ Էս Փի Սի-ն մի շարք ծառայություններ է մատուցել Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակին։ Մատուցված ծառայությունների փաթեթում ընկերությունը գրասենյակին հիմնականում տրամադրել է իրավաբանական բնույթի ծառայություններ և փաստաբանական օժանդակություն։

Արժույթի միջազգային հիմնադրամն իրենից ներկայացնում է աշխարհի 187 երկրները միավորող միջազգային կազմակերպություն: Այն նպատակ ունի ամրապնդել համաշխարհային արժութային համագործակցությունը, ապահովել ֆինանսական կայություն, օժանդակել միջազգային առևտրին, խթանել զբաղվածության բարձր մակարդակը և տնտեսական աճը, ինչպես նաև կրճատել աղքատության մակարդակն աշխարհում:


labella

Հուլիս 2011

Գլոբալ Էս Փի Սի-ն ամերիկյան «Լա Բելլա Բեստիա» ոսկերչական ընկերությանը մատուցել է մարքեթինգային ծառայությունների փաթեթ։ Գլոբալ Էս Փի Սի-ի կողմից իրականացվել է «Լա Բելլա Բեստիա»-ի պատկերանշանի և նշանաբանի մշակումը, կորպորատիվ ոճի նախագծումը ինչպես նաև կատարվել է համացանցային կայքի www.labellabestia.com պատրաստումը և ձևավորումը։

 


hs-star-logo

Հունիս 2011

Գլոբալ Էս Փի Սի ընկերությունը իրավաբանական ծառայություններ է մատուցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի առողջապահության համակարգի հզորացում (HS-STAR) ծրագիրն իրականացնող աշխարհառչակ «Էբթ Էսոուշիըթս» ինկ. ընկերությանը։

HS-STAR ծրագիրն ուղղված է առողջապահության համակարգի ամրապնդմանը` միաժամանակ բարելավելով տրամադրվող բուժօգնության որակը և մեծացնելով բնակչության իրազեկությունը բուժօգնության գերակա ոլորտների վերաբերյալ, ինչպիսիք են մոր և մանկան առողջությունը, վերարտադրողական առողջությունը և ընտանիքի պլանավորումը, տուբերկուլյոզը, ոչ վարակիչ հիվանդությունները և անհետաձգելի բուժօգնությունը:


pharma-magՄայիս 2011

Գլոբալ Էս Փի Սի-ն ծառայություններ է մատուցել Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությանը (ԴԱՆ Միություն)՝ «Ֆարմա» դեղագործական գիտագործնական գրախոսվող հանդեսի հիմնադրման հարցերում։ Ընկերության կողմից կատարվել է Հայաստանում առողջապահական տպագիր լրատվամիջոցների հիմնադրման ու գործունեության իրավական դաշտի վերլուծություն և ԴԱՆ Միությանը տրամադրվել  համապատասխան խորհրդատվություն։ Գլոբալ Էս Փի Սի-ն կատարել է նաև «Ֆարմա» հանդեսի www.pharma-mag.am կայքի մշակման աշխատանքները:


Mix-TradeԱպրիլ 2011

Գլոբալ Էս Փի Սի ընկերությունը ստորագրել է պայմանագիր Միքս Թրեյդ ՍՊԸ-ին բիզնես և իրավաբանական ծառայություններ մատուցելու վերաբերյալ։ Միքս Թրեյդ ՍՊԸ-ն QNet ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ QNet ընկերությունը մասնագիտացած է էլեկտրոնային առևտրի և ցանցային մարքեթինգի մեջ։
Ի հավելումն վերոնշյալի, Գլոբալ Էս Փի Սի ընկերությունը Միքս Թրեյդ ՍՊԸ-ին մատուցել է նաև մարքեթինգային ծառայություններ, ներառյալ՝ ապրանքանշանը, կորպորատիվ գույները, ոճը և կայքը։


abbc-logoՄարտ 2011

Գլոբալ Էս Փի Սի-ն անդամակցեց Հայ-բրիտանական գործարար պալատին (Armenian British Business Chamber-ABBC), որի անդամ են 30 ընկերություններ և կազմակերպություններ։ ABBC-ն հիմնվել է 2010թ.-ի մայիսին։ Պալատի նպատակն է ծառայել որպես Հայաստանի և Մեծ Բրիտանիայի հաջողակ ընկերությունների հզոր և ազդեցիկ գործարար ցանց՝ ինպես հայ-բրիտանական բիզնեսում, այնպես էլ այլ կողմերի հետ գործարար կապերում։ ABBC-ն տեղեկատվական և ուղղորդման ծառայություններ է տրամադրում իր անդամներին և այն օտարերկրյա ընկերություններին, որոնք ունեն արտերկրի գործարար համաժողովներում Հայաստանը ներկայացնելու նպատակ։ Վերը նշվածը իրականացվում է ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությամբ՝ որպես կիզակետ ընդունելով հայ-բրիտաբական գործարար կապերի առանցքային ոլորտները։


can-logo

Փետրվար 2011

Գլոբալ էս Փի Սի-ին Children Of All Nations (CAN) կազմակերպության համար կատարել է օտարերկրացիների և ՀՀ սահմաններից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխային որդեգրելու իրավական դաշտի հետազոտություն։ Գլոբալ էս Փի Սի-ն ուսումնասիրել է որդեգրման գործընթացը կարգավորող օրենսդրությունը, որդեգրման ընթացակարգերը, որդեգրողների և գործընթացին ներգրավված պետական մարմինների իրավունքները, իրավասությունեերը և պարտականությունները։
CAN-ը կառավարվում է Great Wall China Adoption կազմակերպության կողմից, որը ամերիկյան առաջատար որդեգրման միջազգային գործակալության բաժանմունքն է։


artsakh_brandy_logoՀունվար 2011

Գլոբալ Էս Փի Սի-ն մատուցել է մի շարք ծառայություններ հայաստանյան հայտնի ալկոհոլ արտադրող «Արցախ բրենդի» ընկերությանը` ԱՄՆ-ում կազմակերպության ներկայացուցչական գրասենյակ հիմնելու հարցում: Իրականացվել են «Artsakh America» ապրանքանիշի, կազմակերպության գրանցման և լիցենզիաների ձեռքբերման աշխատանքները։ Այսուհետ հայկական թթի, ծիրանի, դեղձի, խաղողի, հոնի, սալորի օղիները և մի շարք այլ հայրենական արտադրատեսականիներ կարտահանվեն ամերիկյան շուկա։

ԳԼՈԲԱԼ ԷՍ ՓԻ ՍԻԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

ՄԵՆՔ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ԵՆՔ

iso9001

ISO 9001:2008