Ներմուծման/արտահանման ուղեցույց

Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման և արտահանման ընթացակարգեր

Սույն կայքը տրամադրում է հակիրճ տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունում գործող մաքսային ընթացակարգերի վերաբերյալ։ Այն ընդգրկում է ապրանքների ներմուծումը, ինչպես նաև Հայաստանից գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական ապրանքների արտահանումը։ Արտահանման և ներմուծման այս նկարագրերը նպատակ ունեն ներկայացնել մաքսային ընթացակարգերը մի քանի հիմնական քայլերի տեսքով՝ մաքսային գործողությունների մասնակիցների համար պարզեցնելով ընթացակարգերը։

Յուրաքանչյուր քայլում մանրամասն կերպով ներկայացվում են նաև այն գործողությունները, որոնք պետք է կատարվեն մաքսային ընթացակարգերի մասնակիցների կողմից։ Ընթացակարգերի նկարագրությունը տրված է 2013 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ գործող ՀՀ մաքսային օրենսդրության հիման վրա։ Ներմուծման և արտահանման ընթացակարգերին ծանոթանալու նպատակով՝ խնդրում ենք սեղմել համապատասխան կոճակը։

 

Այս ուղեցույցը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:
Ուղեցույցի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: