ԾՐԱԳՐԵՐ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻ ՀԵՏ

ԾՐԱԳՐԵՐ - 2008

 

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը Գլոբալ Էս Փի Սի-ի հետ համատեղ սույն թվականի դեկտեմբերի 10-ին Գործատուների Միության Դահլիճում անցկացրեցին դասընթաց ՀՀ պետական կառավարման մարմինների աշխատակիցների համար «ԱՀԿ Առևտրի տեխնիկական խոչընդոտների մասին և Սանիտարական և բուսասանիտարական միջոցների կիրառման մասին համաձայնագրեր» թեմայով: Դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց ԱՀԿ ձևավորման փուլերը, սկզբունքները և նպատակները, ինչպես նաև համաձայնագրերով նախատեսված ծանուցման պահանջներն ու ձևերը: Դասընթացին որպես հատուկ հյուր հրավիրված էր ամերիկահայ հայտնի փորձագետ Ռիչարդ Գիրագոսյանը, ով ներկայացրեց «ԱՀԿ-ի դերը գլոբալիզացման պայմաններում» զեկույցը:


Նոյեմբերի 25-ին Գլոբալ Էս Փի Սի-ն ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ անցկացրեց սեմինար ՀՀ պետական կառավարման մարմինների աշխատակիցների համար «Ծագման կանոնների մասին, Պաշտպանական միջոցների մասին, ՄԱԳՀ 1994-ի VI Հոդվածի (հակագնագցում) իրականացման մասին և ՄԱԳՀ 1994-ի VII Հոդվածի (Մաքսային գնահատում) իրականացման մասին համաձայնագրերի» թեմայով: Մանրամասն ներկայացվեցին վերոնշյալ համաձայնագրերի դրույթները և նրանցով նախատեսված ծանուցման պահանջները:
Դասընթացին հրավիրված էր նաև «Եվրոպական կայունության նախաձեռնության» վերլուծաբան Դիբա Նիգյար Գյոքսելը (Թուրքիա), որը խոսեց Թուրքիայի և Հայաստանի միջև առևտրի խթանման և զարգացման հնարավորությունների մասին:


Սույն թվականի Հոկտեմբերի 23-ին Գլոբալ էս Փի Սի-ն կողմից անցկացվեց ՀՀ պետական կառավարման մարմինների աշխատակիցների համար դասընթաց «ԱՀԿ Ծառայությունների առևտրի գլխավոր համաձայնագիր և Մտավոր սեփականության առևտրին առնչվող իրավունքների հայեցակետերի մասին (ՄՍԱԱ) համաձայնագիր» թեմայով: Դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց ԱՀԿ ձևավորման փուլերը, սկզբունքները և նպատակները, բուն համաձայնագրերը, նրանց դրույթները և նախատեսված ծանուցման պահանջները և ձևերը: Դասընթացին որպես հատուկ հյուր հրավիրված էր ռուսաստանյան «Սոֆթլայն» համակարգչային ծրագրերի վաճառքով զբաղվող կազմակերպության ղեկավար Արմեն Կարապետյանը, որը ներկայացրեց «Արդի խնդիրները և պայքարը ոչ լիցենզավորված ծրագրերի բնագավառում» զեկույցը:


ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և Գլոբալ Էս Փի Սի-ն սույն թվականի Սեպտեմբերի 23-ին Գործատուների Միության Դահլիճում անցկացրեցին ՀՀ դասընթաց պետական կառավարման մարմինների աշխատակիցների համար «ԱՀԿ Գյուղատնտեսության մասին համաձայնագիր» թեմայով: Դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց ԱՀԿ ձևավորման փուլերը, սկզբունքները և նպատակները, համաձայնագրով նախատեսված ծանուցման պահանջները և ձևերը: Դասընթացին որպես հատուկ հյուր հրավիրված էր ամերիկահայ հայտնի փորձագետ Ռիչարդ Գիրագոսյանը, որը ներկայացրեց «ԱՀԿ-ի դերը գլոբալիզացման պայմաններում» զեկույցը:

Հետ

ԳԼՈԲԱԼ ԷՍ ՓԻ ՍԻԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

ՄԵՆՔ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ԵՆՔ

iso9001

ISO 9001:2008